Հայոց ցեղասպանություն

Ֆրանսիայի վարչապետը Փարիզում կմասնակցի ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի վարչապետը Փարիզում կմասնակցի ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը

ՓԱՐԻԶ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն ապրիլի 24-ին կմասնակցի Փարիզի Կանադայի հրապարակում, Կոմիտասի կիսանդու մոտ կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, Մանուել Վալսը հանդես կգա նաև ելույթով:

Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին կլինի Երևանում և կմասնակցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Այդ մասին հայտարարել էր նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում