Գերմանիայի նախագահն ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանությունը կարող է կոչել իր անունով. Tagesspiegel

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոահիմ Գաուկը եկող շաբաթ կարող է Հայոց ցեղասպանությունն անվանել իր անունով: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին գրում է գերմանական Der Tagesspiegel թերթը, հավելելով, որ Գերմանիայի նախագահի այս քայլը կարող է պատիվ չբերել գերմանական կառավարությանը, որն ամեն կերպ ցանկանում է խուսափել «ցեղասպանություն» բառից:

Արդյո՞ք նախագահ Գաուկը կարտասանի բառը, որից մեծ կոալիցիան ցանկանում է խուսափելˋ ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայի հետ հարաբերություններից ելնելով: Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն սահմանելու հարցը շաբաթներ շարունակ բանավեճի առարկա է եղել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) և աջակողմյանների ու կենտրոնականների դաշինքի միջև: Կանցլերի գրասենյակի և Արտաքին գործերի նախարարության ճնշման ներքո «ցեղասպանություն» բառը հանվել էր Բունթեսթագում ներկայացվելիք նոր բանաձևից:

Գերմանիայի քրիստոնեական եկեղեցիների հրավերովˋ Գաուկը մասնակցելու է ապրիլի 23-ին Բեռլինի մայր տաճարում անցկացվող հայերի, ասորիների և հույների պատարագին` դառնալով Գերմանիայի առաջին նախագահը, ով մասնակցելու է Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը: Պատարագից հետո Գերմանիայի նախագահը հանդես է գալու ելույթով: Կոալիցիան հրավերի ընդունումն արդեն իսկ նշան է համարում, որ Գերմանիայի նախագահը կարտասանի ցեղասպանությունը բառը:

Քրիստոնեադեմոկրատական միության անդամ Էրիկա Շթայնբախը Der Tagesspiegel-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունն իր անունով չկոչելը «նվաստացուցիչ» կլինի և կվտանգի Մարդու իրավունքների ուղղությամբ Գերմանիայի վարած քաղաքականությունը:

Կառավարության դիրքորոշման հետ համաիտ չէ նաև ԳՍԴԿ Մարդու իրավունքների քաղաքականության խոսնակ Ֆրանկ Շվաբեն: «Գերմանական կառավարությունը պետք է ի զորու լինի հստակ անուն տալու Հայոց ցեղասպանությանը: Հակառակ դեպքում, մենք մեզ զրկում ենք ներկա և ապագա ցեղասպանություններն այդպես սահմանելու հնարավորությունից»,- ասել է նա:

Լուսանկարը` wikipedia

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան