Տարածաշրջանային

Վրաստանի նախագահը Ռիգայում պատմել Է, թե ինչ Է մտածում Սահակաշվիլիի կառավարման շրջանի մասին

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահը Ռիգայում պատմել Է, թե ինչ Է մտածում Սահակաշվիլիի կառավարման շրջանի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ելույթ ունենալով Ռիգայի համալսարանում, դրական Է գնահատել Միխեիլ Սահակաշվիլիի նախագահության շրջանում անցկացված բարեփոխումները՝ դրանք որակելով հետաքրքիր եւ դրամատիկ:

«Ես չեմ կարող գնահատել իմ նախորդին, դա պետք Է անեն պատմաբանները: Ես միայն կարող եմ ասել այդ ժամանակաշրջանի մասին: Այդ ժամանակաընթացքում անցկացվել են հետաքրքիր ու դրամատիկ բարեփոխումներ, որոնք դրական շատ արդյունքներ տվեցին սպասարկման, ոստիկանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից: Նաեւ քայլեր արվեցին Վրաստանի եվրաինտեգրացման ուղղությամբ, եւ այդ գործընթացը հաջողությամբ ավարտվեց գործող կառավարության օրոք»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում