Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունում է ԵԽ-ի կողմից Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունում է Հայոց ցեղասպանության մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը: Նա նշել է, որ այդ պաշտոնական հայտարարության արդյունքում՝ բոլորի ուշադրությունը սևեռված է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի հայտարարությանը։

«Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը ընդգծում է, թե ինչպիսի դժվար ընտրության առջև է կանգնած Օբաման։ Այս տարվա ապրիլի 24-ին Նախագահ Օբաման կարող է օրինակ վերցնել կամ Հռոմի Պապի բարոյականությունից կամ Ռեջեփ Թայիփ Էրդողանից։ Նա կարող է Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների, ԱՄՆ 43 նահանգների, Թուրքիայում արդարության համար պայքարող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նման կանգնել ճշմարտության կողքին։ Կամ էլ՝ նա կարող է այլ ընտրություն կատարել և այս հանցագործության 100-ամյա տարելիցին շարունակել կյանքի կոչել Հայոց ցեղասպանության մասին ազնիվ ամերիկյան դիսկուրսի բերանը փակող Թուրքիայի քաղաքականությունը»,- հայտարարել է նա:

Եվրոպայի խորհրդարանն ապրիլի 15-ին ընդնունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի բանաձևը: Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը: Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում էր ընդունել դեռևս 2005թ. սեպտեմբերի 28-ին: Իսկ 1987 թվականի հունիսի 18-ին նույն կառույցի ընդունած բանաձևում մասնավորապես նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը գտնում է, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես որ սահմանվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման կոնվենցիայում: Եվրոպայի օրենսդիր մարմինը սույն փաստաթղթով կոչ է անում Խորհրդին այնպես անել, որ ժամանակակից Թուրքիայի կառավարությունը ճանաչի 1915-1917 թվականների Հայոց ցեղասպանությունը, նաև՝ երկխոսություն հաստատել Թուրքիայի և հայերի միջև:

Հայերեն English

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան