Արամ Խաչատրյանի որդուն հյուրընկալել են Կոմիտասի թանգարան- ինստիտուտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին՝ արվեստաբան Կարեն Խաչատրյանը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, ապրիլի 16-ին եղել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Այցի ընթացքում Կարեն Խաչատրյանին ուղեկցել է ՀՀ Նախագահի խորհրդական, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը: Այցից առաջ Կարեն Խաչատրյանը Կոմիտասի այգու պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել է հոր շիրիմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը հյուրին է ներկայացրել թանգարանը, որի սրահներում մեկտեղված են հայ երաժշտական մշակույթի երախտավոր Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունը բնութագրող նմուշներ ու անձնական իրեր: Հյուրի ուշադրությունը գրավեց թանգարանի «Կոմիտասից հետո» սրահում ներկայացված Արամ Խաչատրյանի հազվագյուտ լուսանկարը, որտեղ հայ երաժշտության դասականը ծաղիկներ է դնում Կոմիտասի շիրիմին:

Արամ Խաչատրյանը ժամանակին այսպես է գնահատել Կոմիտասին. «Կոմիտասը մեր ազգային երաժշտական դպրոցի հիմքն է: Կոմիտասի երաժշտությունը մի այնպիսի անաղարտություն է, մի այնպիսի վսեմաշուք լեզու, որ դժվար է այս կամ այն կերպ նրան չառնչվելը, նրա ազդեցությունը չկրելը»:

Ամփոփելով ստացած տպավորությունները՝ Կարեն Խաչատրյանը թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում թողել է հետևյալ գրառումը. «Ես զարմանահրաշ րոպեներ ապրեցի՝ ծանոթանալով Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ցուցադրված նյութերին: Ես նորովի գնահատեցի մեծ ժողովրդի մեծ զավակի կյանքն ու գործունեությունը: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել թանգարանի ստեղծման գործում»:

Հայերեն English

Հուսով եմ՝ բոլորը հասկանում են, որ հարձակվելով Հայաստանի վրա, հարձակվում են ժողովրդավարական արժեքների վրա. Ալեն Սիմոնյան

Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը «Եվրաքվե» նախաձեռնությունը համարում է ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ

Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դժվարին, բայց անխուսափելի գործընթաց է. վերլուծություն

Օդի աղտոտվածությունը Բանգկոկում հասել է առողջության համար վտանգավոր մակարդակի

Հստակ է, որ Հայաստանը ցանկանում է ժողովրդավարական երկրների ճանապարհով ընթանալ. Լատվիայի խորհրդարանի խոսնակ

Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը

Եվրոպան կվճարի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքերի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման գործը դատախազն ուղարկել է դատարան

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան