Սեբու Սիմոնյանը Սան Ֆրանցիսկոյի Յունիոն հրապարակում կբարձրաձայնի Հայոց ցեղասպանության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Capital Cities խմբի անդամ Սեբու Սիմոնյանը ապրիլի 21-ին բաց համերգով հանդես կգա Սան Ֆրանցիսկոյի Յունիոն հրապարակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով San Francisco Chronicle-ը, համերգը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Յուրաքանչյուր ծագումով հայերեխայի առաջին հերթին կերտում է այն, որ իր ագգը հանդիսանում է առաջին քրիստոնեություն ընդունել և 1915թ.-ին ենթարկվել է Ցեղասպանության», - նշել է Սեբու Սիմոնյանը, ով կյանքի վեց տարիներն ապրել է Բեյրութում: Այստեղ էր երեք տարեկանում, Ցեղասպնաությունից փրկվելով, հայտնվել երաժշտի պապը:

Համերգին ելույթ կունենան նաև «Զուլալ» եռյակից Անաիս Թեքերյանը և կիթառահար Աննա Գարանոն, իսկ վիզուալ արտիստ Գևորգ Մուրադի կենդանի նկարչությունը կցուցադրվի համերգի ողջ ընթացքում:

«Մենք շատ ենք կարևորում կատարված ոճրագործություների ընդունումըհամաշխարհային հանրության կողմից»,- ասել է Սեբու Սիմոնյանը՝ նկատի ունենալով ԱՄՆ և այլ երկրների կառավարությունների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ընդունման կարևորությունը:

Պարբերականը նաև տեղեկացրել է, որ Սան Ֆրանցիսկոյում կայանալիք համերգին Սեբու Սիմոնյանը կկատարի իր սեփական ստեղծագործությունները, որոնք համեմված են լինելու հայկական ազգային երաժտությամբ, ինչպես նաև ակնկալվում է Capital Cities խմբի երգերից մի քանիսի կատարումը:

Լուսանկարը`Դավիթ Գալստյանի

Հայերեն English

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան