ԵԽ-ի կողմից Ցեղասպանութունը դատապարտող բանաձևը երդում էր եվրոպական արժեհամակարգին. Աշոտյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին աշխարհասփյուռ հայությունն ակնկալում է քաղաքական նշանակության բանաձևեր, հայտարարություններ և փաստաթղթեր ամբողջ քաղաքակիրթ մարդկությունից, մասնավորապես, համաեվրոպական քաղաքական կառույցներից: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադանալով Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին, որը րոպեներ առաջ ընդունվել է Եվրոպայի խորհրդարանի կողմից: «Ես կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանում համապատասխան բանաձևի քննարկումը և քվեարկությունը եվրոպական քաղաքական վերնախավի հավատարմության երդում էր եվրոպական արժեհամակարգին, որը խարսխված է քրիստոնեադեմոկրատական արժեքների վրա, և մերժողականությունը ինքնին պարսավելի երևույթ է Եվրոպայի հոգևոր և քաղաքական կյանքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Աշոտյանը:

Նա հատուկ շեշտեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, լինելով ԵԺԿ անդամ, երկու այլ քույր հայկական կուսակցությունների հետ միասին գործադրել էր ջանքեր, որոնք բերել էին հստակ արդյունքի՝ հիշեցնելով, որ փետրվարին ԵԺԿ-ն Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն ընդունեց: «Եվրոպայի խորհրդարանն ունի նաև ԵԺԿ խմբակցություն, որն ամենամեծն է այնտեղ, և ես կարծում եմ, որ ԵԺԿ քաղաքական համաժողովի դիրքորոշումը նույնպես իր լուման ունեցավ տվյալ հարցի քննարկման և քվեարկության գործում»,- շեշտեց Աշոտյանը:

Նա նշեց, որ մարդկության դեմ գործած ոճիրների դատապարտումը չպետք է կախված լինի քաղաքական հայացքներից և քաղաքական շահերից՝ հավելելով, որ եվրոպական քաղաքական վերնախավից Հայաստանի ակնկալիքները հենց այդպիսին էին:

Եվրոպայի խորհրդարանում ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան