Կոնգրեսական Էդ Ռոյսը կոչ է արել Բարաք Օբամային և Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«100 տարի առաջ Օսմանյան իշխանություններն սկսեցին հայ համայնքի դեմ հարձակման իրենց հաշվարկները: Բազմաթիվ մարդկանց սառնասիրտ և համակարգված բնաջնջումը և միջազգային հանրության անտարբերությունը նախադեպ ստեղծեցին 20-րդ դարի մյուս ցեղասպանությունների առաջնորդների համար: Նման սարսափների համար չկա վաղեմության ժամկետ: Այս ոճրագործությունները փոխհատուցելու անհրաժեշտությունը այսօր էլ շարունակում է այնքան ուժգին լինել, որքան 1915 թվականին: Նահատակված 1.5 մլն անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակը ճանաչում է պահանջում:

Կոչ եմ անում նախագահ Օբամային այդ ողբերգական իրադարձություններն ընդունել այնպես, ինչպես որ դրանք եղել են` 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Կոչ եմ անում նաև Թուրքիային հաշտվել իր պատմության այս մութ էջի հետ` իր ժողովրդի մեջ ձգձգվող լարվածությունը ամոքելու, Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու և տարածաշրջանի կայունությանը խթանելու համար»,- մասնավորապես նշել է կոնգրեսականը:

Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոյսը ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի ակտիվ անդամ է: Այս ամսվա սկզբին նա մի քանի կոնգրեսականների հետ նամակ է հղել Բարաք Օբամային` հորդորելով 100-րդ տարելիցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2014 թվականի ապրիլին նա գլխավորել է Հայաստան այցելած կոնգրեսականների պատվիրակությունը: Այցելել Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրել ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում:

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան