Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Ցեղասպանության տարելիցին նվիրված բանաձև

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ապրիլի 14-ինմիաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, բանաձևը, վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի» մասին կոնվեցիան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների որոշումները, դատապարտում է ցեղասպանությունների ժխտումը:

Ստորև ներկայացվում է «Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» բանաձևի տեքստի ամբողջական թարգմանությունը:

«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը

ՎկայակոչելովՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1948թ. դեկտեմբերի 9-ի 260-րդ (III) բանաձևը, որը հայտնի է նաև որպես «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիա, և որը Չեխոսլովակիայի Հանրապետությունում հրապարակվել է արտաքին գործերի նախարարի 1955թ. ապրիլի 28-ի համար 32/1955 հրամանագրով:

Հաշվի առնելովհասանելի փաստերը, ինչպես նաև չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի վկայությունները, նկատի ունենալով Եվրոպական խորհրդարանի, Ուրուգվայի, Կանադայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Սլովակիայի, Վատիկանի և ուրիշ պետությունների խորհրդարանների ու այլ օրենսդիր ու գործադիր մարմինների որոշումները

Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որը ոգեկոչվում է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից 2015թ. ապրիլի 24-ին

Հայտնում էիր ցավակցությունն ու համերաշխությունն աշխարհի հայությանը և, միևնույն ժամանակ, ոգեկոչում է նաև ասորիների, Փոքր Ասիայի հույների և եզդիների կոտորածները:

Անդրադառնում էայդժամանակյա միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի անբավարար վիճակին, որը հնարավոր դարձրեց ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ ճնշումների աննախադեպ աճը և նախանշեց 20-րդ դարում նմանատիպ իրադարձությունները, այդ թվում՝ Շոան:

Դատապարտում էնման գործողությունների, ինչպես նաև այլ ցեղասպանությունների ծանրության նվազեցումը կամ ժխտումը:

Կոչ է անումմիջազգային հանրությանը՝ կանխելու մարդկության դեմ հանցագործություններն աշխարհի ցանկացած հատվածում և վեճերը կարգավորելու խաղաղ միջոցներով»:

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի