Հայոց ցեղասպանություն

Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը Թուրքիայի համար պայթյունավտանգ է համարել Հռոմի պապի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը Թուրքիայի համար պայթյունավտանգ է համարել Հռոմի պապի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի գնահատմամբˋ ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանութան մասին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հնչեցրած խոսքերը «վստահաբար պետք է տակնուվրա անեն Թուրքիան» ևքաղաքական պայթյուն կառաջացնեն այնտեղ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով Հայ դատի կենտրոնական հանձնախմբի պաշտոնական կայքը, Կիպրոսի հանձնախումբը ողջունել է Կաթոլիկ եկեղեցու առաջնթորդի քայլը և ընդգծել նրա խոսքերն այն մասին, որ «պարտականություն է հարգել անմեղ տղամարդկանց, կանանց, մանուկների, հոգևորականների և եպիսկոպոսների հիշատակը, ովքեր անմարդկայնորեն սպանվեցին օսմանյան թուրքերի կողմից»:

«Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարին հիշելը պարտադիր է, որովհետև ուր չկա հիշատակ, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի»,- Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին հայտարարել էրՀռոմի Ֆրանցիսկոս պապըˋ 1915 թվականի հայերի կոտորածներն կոչելով «ցեղասպանություն»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում