Քաղաքականություն

ԱՄՆ Պետդեպը հայերի հետ կատարվածը որպես ցեղասպանական ակտ է ճանաչել դեռեւս 1951 թվականին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Պետդեպը հայերի հետ կատարվածը որպես ցեղասպանական ակտ է ճանաչել դեռեւս 1951 թվականին

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները դեռևս 1951 թվականին Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրապարակած` Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիային ամրագրված փաստաթղթերը ներառող աշխատությունում հայերի հետ կատարվածն անվանել է Ցեղասպանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխատությունում ԱՄՆ Պետդեպի արած հրապարակման մեջ նշվում է, որ Ցեղասպանության մասին կոնվենցիան արդյունքն է անմարդկային և բարբարոս գործողոււթյունների, որոնք տեղի են ունեցել մի շարք երկրներում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից առաջ, երբ ամբողջական կրոնական, ռասսայական և ազգային խմբեր դատապարտվեցին ոչնչացման:

«Ցեղասպանական գործողությունները տեղի են ունեցել մարդկության պատմության ընթացքում: Հռոմեացիների կողմից քրիստոնյաների հալածանքները, թուրքերի կողմից հայերի կոտորածները, նացիստների կողմից միլիոնավոր հրեաների և լեհերի ոչնչացումը ցեղասպանության հանցագործության ակնառու օրինակներից են: Սա դարձավ հիմք, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան գիտակցեց ցեղասպանության խնդիրը, և այս մարմինը մեկ անգամ չէ, որ ցեղասպանական գործողությունները հռչակել է որպես միջազգային իրավունքի խնդրո առարկա հանցագործություն, և որ պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն կանխարգելելու և դատապարտելու ցեղասպանությունը»,- նշվում է Պետդեպարտամենտի հրապարակման մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում