Հայոց ցեղասպանություն

ԱՄՆ «Բերքլի» համալսարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ «Բերքլի» համալսարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ «Բերքլի» համալսարանում կմեկնարկի «Հայոց ցեղասպանության սկիզբը. կարևոր տարիները, 1912-15» (The Origins of the Armenian Genocide: The Crucial Years, 1912-15): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բերքլի» համալսարանի պաշտոնական կայքը, գիտաժողովը կմեկտեղի աշխարհի տարբեր անկյուններից պատմաբանների և ցեղասպանագետների:

Ապրիլի 18-ին մեկնարկող գիտաժողովին ելույթ կունենան «Բերքլի» համալսարանից Ստեփան Ասատուրյանը և Մարգարեթ Անդերսոնը, Միչիգանի համալսարանից Ռոլանդ Սյունին, Ֆաթմա Մյուջ Գոչեքը, Էդինբուրգից Դոնալդ Բլոքսհամը, Նիդերլանդների Լինդենի համալսարանից Կարապետ Մումջյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը և այլոք:

Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն Հայոց ցեղասպանության իրականացման տեղական և միջազգային գործոնները: Հիմնականում քննարկվելու են 1912-1915 թթ. տեղի ունեցած հասարակական և քաղաքական ընթացքները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում