Հայոց ցեղասպանություն

Մոնրեալում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ է մատուցվել

1 րոպեի ընթերցում

Մոնրեալում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ապրիլի 11-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի է ունեցել հոգեհանգստյան պատարագ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի ստեղծած հոգեհանգստյան պատարագը կատարվել է հանրահայտ «Սեն Լորան» երգչախմբի կողմից՝Ֆիլիպ Բուրքի խմբավարությամբ, Սեն Ժան Բապտիստ եկեղեցում՝ շուրջ 2500 հանդիսատեսի ներկայությամբ։ Կանադական երգչախմբին, որպես մենակատարներ, միացել էին Սաշա Ջիհանյանը, Մարի-Անիք Բելիվոն, Էլի Բերբերյանը և Վարդան Գաբրիելյանը:

Իր ողջույնի խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը նշել է, որ Կանադայում շատ են մշակութային միջոցառումները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման շրջանակներում, ինչն ընդգծում է, որ Օսմանյան կայսրությանը չհաջողվեց վերացնել հայ ազգին և նրա ստեղծագործ ոգին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում