Անն Բրասյորը կարևորում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը կարևորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները՝ գալիք սերունդներին նման դաժանությունների մասին նախազգուշացնելու և հետագայում նման դեպքերը կանխելու առումով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Անն Բրասյորը հիշեցրեց, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո խաղաղություն հաստատվեց, սակայն դրա հիմքերը ամուր չէին, իսկ Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծվել են կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, որոնց նպատակը նման հանցագործությունները կանխելն է։«Ցավոք, մեզ չհաջողվեց կանխել մյուս լուրջ հակամարտությունները, սակայն անցյալից պետք է դասեր քաղել։ Մենք կարող ենք ընդհանուր ապագա կառուցել։ Որպես այսօրվա քաղաքական գործիչներ՝ մեր պարտքն է կանխել նոր հակամարտությունները։ Առաջին հերթին դա նշանակում է հիշել անցյալը։ Մենք գալիք սերունդների առջև պարտավորություն ունենք՝ նախազգուշացնել նմանատիպ դաժանությունների մասին»,- ասաց ԵԽԽՎ նախագահը։

Հայերեն English Русский

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը