Քաղաքականություն

Թուրքագետը մեկնաբանել է Թուրքիայի անհանգստությունը Կոնգրեսում ներկայացված բանաձևի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Թուրքագետը մեկնաբանել է Թուրքիայի անհանգստությունը Կոնգրեսում ներկայացված բանաձևի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ՝ Ցեղասպանության հետևանքների վերացման խնդիրը կդառնա միջազգային հարց: «Ցեղասպանության միջազգային ճանաչումն ունի գործնական նշանակություն: Այն կբարձրացնի Թուրքիայի նկատմամբ Հայաստանի հեղինակությունը, ինչպես նաև Թուրքիան մասնակիորեն կզրկվի Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու հնարավորություններից, կսահմանափակվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի կարգավորմանը միջամտելու այդ երկրի հնարավորությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձի ներկայացմանը և դրա հետևանքով հարևան երկրի իշխանական շրջանակներում առաջացած անհանգստություններին՝ թուրքագետը նշեց, որ եթե ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, երկրորդը, որ կդառնա միջազգային հարց, կլինի Ցեղասպանության հետևանքների վերացման հարցը: «Սա է պատճառը, որ Միացյալ Նահանգներում ցանկացած տեղաշարժ խիստ անհանգստացնում է թուրքերին: Անգամ իմանալով, որ ներկայացված բանաձևերը հաջողություն չեն ունենա, միևնույնն է, ներկայացման հանգամանքն իրենց համար շատ մտահոգիչ է»,- պարզաբանեց նա:

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձը ներկայացնելուց մեկ շաբաթ անց բարձրաստիճան թուրք ղեկավարների պատվիրակություն է այս թվականի մարտինմեկնել Վաշինգտոն` խոչընդոտելու ԱՄՆ Կոնգրեսում բանաձևի քվեարկության դրվելը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում