Պրահայում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված քննարկում է անցկացվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի անունը կրող գրադարանի և չեխ պատմաբան, լրագրող Մարկետա Պավկովայի նախաձեռնությամբ և Չեխիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Պրահայում ապրիլի 9-ին տեղի է ունեցել «Հայերի ցեղասպանությունն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ» խորագրով քննարկում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, քննարկմանը մասնակցել են չեխ հայագետ, Պրահայի Կարլի համալսարանի դասախոս, Չեխիայի Սահմանադրական դատարանի աշխատակից Միլադա Կիլիանովան, Կարլի համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, «Չարիքի հնէաբանություն» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը և չեխահայ հայագետ, Կարլի համալսարանի դասախոս, նվագախմբի և երգչախմբի գլխավոր դիրիժոր Հայկ Ութիջյանը:

Քննարկումը վարել է հայտնի պատմաբան Պետր Շուլցը: Միջոցառմանը ներկա են եղել նաև չեխական հասարակական-քաղաքական և գիտական շրջանակների, Չեխիայի հայ և թուրք համայնքների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Բանախոսները հանգամանալից քննարկել են Հայոց ցեղասպանության նախապատրաստման և իրագործման պատմությունը, դրա պատճառները, անդրադարձել Թուրքիայի կողմից մինչ այսօր շարունակվող ժխտողականության քաղաքականությանը:

Միլադա Կիլիանովան իր ելույթում ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժամանակագրությունն ու մանրամասները` նշելով, որ ժամանակակից Թուրքիան պարտավոր է ընդունել սեփական պատմության դաժան իրողությունները և դատապարտել նախնիների ոճրագործությունները։ Շիմոն Կրբեցն անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմական և իրավական ասպեկտներին` համեմատական անցկացնելով այլ ցեղասպանությունների հետ։ Հայկ Ութիջյանը նշել է, որ Հայոց ցեղասպանությումը ոչ թե միջկրոնական հակամարտության, այլ թուրքական ազգայնականության արդյունք է: Նա շեշտել է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ուղղված է ոչ թե թուրք ժողովրդի դեմ, այլ պատմական արդարության վերականգնմանը և հետագա ցեղասպանությունների կանխարգելմանը:

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը