Ամերիկահայ պրոֆեսորը Վատիկանում կայանալիք պատարագը համարում է Թուրքիային ուղղված մի նոր «ապտակ»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ մատուցվող պատարագը մի նոր «ապտակ» է Թուրքիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի «Նորթրիջ» համալսարանի հայագիտական ծրագրերի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Շեմմասյանը: Հայազգի պրոֆեսորի գնահատմամբˋ Վատիկանում կայանալիք արարողությունը մեծ հնչեղություն և նշանակություն կստանա:

«Հռոմի Պապը հոգևոր առաջնորդ է, սակայն նրա այս քայլը ոչ միայն հոգևոր, այլ նաև քաղաքական մեծ նշանակություն ունի»,- պարզաբանեց Շեմմասյանը:

Նա ծիծաղելի համարեց Թուրքիայի Նախագահ Էրդողանի որոշումըˋ Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակը նշել ապրիլի 24-ին, և հավելեց, որ վաղ թե ուշ այդ երկիրը ստիպված է լինելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կայանալիք արարողություններին, ապա ամերիկահայ պորֆեսորը ասաց, որ դրանք սկսվել են դեռևս նախորդ տարվանից: Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի Հոլիվուդ շրջանում տեղի կունենա միջեկեղեցական հոգեհանգստյան արարողություն: Բացի այդ, նախատեսվում է «Արդարության երթ»ˋ մեծ թվով հայերի մասնակցությամբ: Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները կշարունակվեն նաև ապրիլի 25-ինˋ ԱՄՆ տարբեր քաղաքներում:

Հայերեն English

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը