Աշխարհը դեռ պետք է ճանաչի հայ ժողովրդի հանդեպ կատարված ոճիրը. իտալացի խորհրդարանականներ

4 րոպեի ընթերցում

ՀՌՈՄ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանությունը, որ պատահել է հայ ժողովրդին անցյալում, մեզ բոլորիս համար դաս պետք է լինի, որ պետք է հարգել բոլոր ժողովուրդների ինքնությունը, մշակույթը և որ ամեն ինչ պետք է անել, որ այն, ինչ պատահել է, այլևս երբեք չկրկնվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 9-ի երեկոյան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում մատուցված ընթրիքի ժամանակ նման դիրքորոշում է հայտնել իտալացի խորհրդարանական, սենատոր Էնիլիա Գրացիա Դե Բիազին:

«Նախևառաջ, ես բարի գալուստ եմ մաղթում պարոն Նախագահին և շատ ուրախ ենք, որ նա որոշել է այցելել Իտալիա: Այս տարի մենք նշում ենք ֆաշիզմից Իտալիայի ազատագրման 70-ամյակը, և մեզ համար սա շատ կարևոր իրադարձություն է: Գիտեմ նաև, որ այս տարի հայ ժողովրդի համար էլ շատ կարևոր տարի է, որովհետև այս հրաշալի ժողովրդին, ում մենք շատ սիրում ենք և ում հետ շատ կապված ենք, պատահած ահավոր դեպքերի հիշատակի տարին է… Մեր ժողովուրդները կիսում են ժողովրդավարության և ազատության նույն արժեքները»,- նշել է նա:

Սենատորը գերազանց է գնահատել Իտալիայի և Հայաստանի միջև կապերը՝ այդ գործում կարևորելով Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի դերը: «Նրա ու Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք կազմակերպել և նպաստել մեր երկու երկրների համագործակցությունը: Քաղաքականությունը դիվանագիտութունը և տնտեսական հարցերը շատ կարևոր են, բայց առավել կարևոր է մեր ժողովուրդների միջև առկա բարեկամակական կապը»,- հավելել է Բիազին:

Սենատոր Ալբերիտինա Սոլիանին ի հերթին նշել է, որ երբ 10 տարի առաջ ինքը նախաձեռնեց բարեկամության խմբի ձևավորումը, գիտեր, որ այդ քայլով ավելի կխորանան հայ-իտալական հարաբերությունները, ինչը կնպաստի նաև Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերություններին՝ որպես կամուրջ Արևելքի ու Արևմուտքի միջև: «10 տարի անց կարող եմ ասել, որ բարեկամական հարաբերությունները երկու ժողովուրդների միջև, նաև իտալահայ համայքնի ու քաղաքական և դիվանագիտական կապերի շնորհիվ, անկախ, թե ինչ իշխանություն է եղել երկրում, շատ լավ ու ամուր են եղել: Բազմիցս եղել են պատվիակությունների փոխադարձ այցելություններ, ես ինքս մի քանի անգամ այցելել եմ Հայաստան, և մենք հասկացանք, որ մեր հարաբերությունները Հայաստանի հետ, նաև եվրոպական հարթությունում, գրեթե օրինակելի են»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, սենատորն ընդգծեց, որ հայ ժողովրդի հանդեպ կատարված ոճիրը աշխարհը դեռ պետք է ճանաչի: «Հենց այս ժողովուրդը, անկախ ամեն ինչից և իր կրած տառապանքից, պատրաստ է քաղաքական, տնտեսական և մշակութային, սոցիալական համագործակցության: Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայությունն Իտալիայում ներկայացնում է ապագայի հանդեպ հույսը: Ես առիթ էի ունեցել Նախագահի հետ հանդիպել Հայաստանում, երբ այցելեցի իտալացի խորհրդարականների հետ: Այդ այցը շատ տպավորված է իմ մեջ: Երբ նայում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքական գործիչներին, նրանց թվում Հռոմում և Վատիկանում Հայաստանի դեսպաններին, մենք զգում ենք, որ նրանք ներկայացնում են Հայաստանի փառավոր պատմությունը և խաղաղ ապագայի հանդեպ հույսն ու ձգտումը»,- խոսքն ամփոփել է իտալացի խորհրդարանականը:

Հայերեն English

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը