Պատգամավորները խոսել են Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարները ողջունում են ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան: Այս մասին պատգամավորները հայտարարեցին ԱԺ ճեպազրույցների ժամանակ: «Քարդաշյանի` Հայաստան այցով Հայոց ցեղասպանության հարցը մտել է միջազգային լրահոս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց «Ժառանագություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

«Չեմ ուզում ուռճացված տեսք տալ նրա այցին, հայ է, եկել է իր հայրենիք, պետք չէ ուրիշ երանգավորումներ տալ: Պարզ պետք է նայել այս ամենին, հաճախ մոռանում են հիմանական քայլի կարևրությունը այն իմաստով, որ առկա է իր ճանաչվածության հարցը: Եկել է հայրենիք, պտտվում է, կարող է նաև օգտակար գործ անել»,-ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստանյանը:

Ապրիլի 8-ին Հայաստան են ժամանել ամերիկահայ հայտնի հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքի անդամները: Քարդաշյաններին«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել են աղուհացով և ճանապարհել հյուրանոց: Նրանք նշել են, որ պատմական հայրենիք են ժամանել` ոգեկոչելու 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:Օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Արման Խաչատուրյանը:

Քիմ և Քլոե Քարդաշյանները հյուրընկալվել են ՀՀ կառավարությունում, հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, նրանք հասցրել են լինել «Մայր Հայաստան» հուշահամալիրում, Գառնիում և Գեղարդում:

Հայերեն

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս