Երևանյան բեսթսելեր 3/7. Անրի Վեռնոյի «Մայրիկ»-ը վարկանիշային աղյուսակում է
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԱնտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը»ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
ԳրիգորՆարեկացու` «Մուղնի» հրատարակչության լույս ընծայած«Մատյանողբերգության»ժողովածուն երկրորդ հորիզոնականում է:
Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը, որն առաջին անգամ ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում , հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին:Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:
Շաբաթվա բեսթսելերների ցուցակում չորրորդ տեղումՍպենսերՋոնսոնի«Ո՞ւրէիմպանիրը»գործն է, որն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Այն պատմություն է փոփոխության մասին. գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ, դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Հեղինակը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակՎահանՀովհաննիսյաննընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում:«Մանդիլիոն»գիրքն այսշաբաթ հինգերորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:
Բրազիլացի գրողՊաուլոԿոելյոյիլավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»վեցերորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Բնագրից հայերեն է թարգմանվում առաջին անգամ:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին»գործը յոթերորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
ԳաբրիելԳարսիաՄարկեսի«Նահապետիաշունը»ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն ութերորդ հորիզոնականում է:
ԳաբրիելԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, իններորդ հորիզոնականում է: Այն վերահրատարակել է «Բուկինիստ» հրատարակչությունը:
Տասներորդ հորիզոնականումՍենտԷկզյուպերիի«Փոքրիկիշխանը»ստեղծագործությունն է՝ «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ | Քանակ | |
| 1 | 0 | ![]() |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 20 |
| 2 | * | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Մուղնի | 18 |
| 3 | նոր | ![]() |
Անրի Վեռնոյ «Մայրիկ» | Ար Էդիթ | 16 |
| 4 | +5 | ![]() |
Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ |
10 |
| 5 | +1 | ![]() |
Վահան Հովհաննիսյան «Մանդիլիոն» |
Անտարես | 10 |
| 6 | +1 | ![]() |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» | Անտարես | 9 |
| 7 | +2 | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 6 |
| 8 | -5 | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «Նահապետի աշունը» |
Բուկինիստ | 6 |
| 9 | -7 | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 6 |
| 10 | -5 | ![]() |
Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Էդիթ Պրինտ |
6 |









