Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ-ն անհանգստացած է ԵԽ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումից

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳՆ-ն անհանգստացած է ԵԽ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումից

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը լրջորեն անհանգստացրել է պաշտոնական Անկարային: Թուրքայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը հրավիրած մամուլի ասուլիս ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնել է ապրիլի 15-ին քվեարկության դրվելիք բանաձևի հետ կապված իր մտահոգությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Timeturk.com-ը:

Նա, մասնավորապես, հայտնել է, որ իրենց տեսակետը խնդրի վերաբերյալ արդեն իսկ հայտնել են եվրոպական կառույցին: «Մենք հայտնել ենք, որ խնդրի քննարկումը խորհրդարանականների կողմից ճիշտ չենք համարում: Համապատասխան միջոցները մեր կողմից արդեն իսկ ձեռնարկվել են»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում անցկացվելիք բազմապիսի միջոցառումների շրջանակում ապրիլի 14-15-ին նախատեսվում է քննարկել և քվեարկության դնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում