Քաղաքականություն

Թուրքական մի շարք ամսագրեր Ցեղասպանությանը նվիրված հատուկ համարներ են թողարկել

1 րոպեի ընթերցում

Թուրքական մի շարք ամսագրեր Ցեղասպանությանը նվիրված հատուկ համարներ են թողարկել

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին թուրքական մի շարք ամսագրեր հատուկ համարներ են թողարկել այս թեմայով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական haberkolaj.com-ը:

Թուրքական այնպիսի ամսագրեր, ինչպիսիք են Birikim-ը, #tarih-ը, Toplum ve Bilim-ը, Atlas-ը, Evrensel Kültür-ը և Mesele dergileri-ն իրենց լույս ընծայած նոր համարներում ընթերցողներին են ներկայացրել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ հոդվածներ: Պարբերականներում Ցեղասպանության մասին պատմություններ են ներկայացվում երաժշտության, գրականության, կինոյի, սպորտի և քաղաքականության տեսանկյուններից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում