Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում ՊԳԿ-ի ծրագրերի իրականացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից մեր երկրի տնտեսության զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրերի իրականացումը և կարևորել է տարածաշրջանային, ինչպես նաև իրականացվող դոնորական ծրագրերում Հայաստանի ընդգրկումը:

Նրա խոսքով, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ արդյունավետ համագործակցությունը և ՊԳԿ-ին անդամակցելը հնարավորություն է ընձեռել իրականացնել ՀՀ տնտեսության ագրարային հատվածի զարգացմանը նպաստող մի շարք առաջնահերթ ծրագրեր՝ ապահովելով դրանց ֆինանսավորումը:

Հանրապետության Նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է սատարել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի բոլոր նախաձեռնություններին, այդ թվում՝ կազմակերպությունում իրականացվող բարեփոխումներին: Նախագահի խոսքով, Հայաստանը հետևողականորեն աշխատում է ՊԳԿ-ի հետ՝ իր ներդրումը բերելով աշխարհում պարենային անվտանգության ապահովման գործին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության ու Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համագործակցության հեռանկարներին: Այս համատեքստում զրուցակիցներն ուրախությամբ են փաստել, որ արդեն իսկ ստորագրվել է ԵՏՄ-ՊԳԿ փոխգործակցության միջոցառումների ծրագիրը և վստահություն են հայտնել, որ դա նոր խթան կհանդիսանա ՀՀ-ՊԳԿ համագործակցության համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին հաջողություն է մաղթել ս.թ. հունիսին կայանալիք ՊԳԿ 39-րդ համաժողովի աշխատանքներին, ինչպես նաև գլխավոր տնօրենի մանդատի համար անցկացվելիք ընտրություններին:

Հայերեն English

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային

Իրանը սպառնացել է թիրախավորել ամերիկյան նավթային ընկերություններն իր օբյեկտներին հարվածելու դեպքում

Իրանը բացատրել է ԱԷՄԳ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներ մուտքի սահմանափակումը

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է ԱԲ-ի սպառնալիքների մասին

Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է