Հայ երկրպագուները Քանյե Ուեսթին խնդրում են Երևանում հանդես գալ համերգով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ անվանի Քարդաշյանների ընտանիքի և Քիմ Քրադաշյանի ամուսնու` հայտնի ռեփեր, «Գրեմիի» բազմակի դափնեկիր Քանյե Ուեսթիմի քանի երկրպագուներ Change.org կայքում բացել են խնդրագիր` Քանյե Ուեսթից խնդրելով Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդես գալ համերգով:

«Մեր փեսա Քանյե Ուեսթը Հայաստանում է, և նրա Հայաստանի այցը հիշելու ավելի լավ միջոց չկա, քան համերգը: Մենք ցանկանում ենք մեր փեսային հրավիրել` համերգով հանդես գալ` ցույց տալու, թե ինչ է նշանակում խախտել կանոնները և կոտրել կարծրատիպերը, ինչպես նաև տոնել հայերի վերածնունդը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ասվում է խնդրագրում:

Քարդաշյան երկու քույրերը, Քայնե Ուեսթը և փոքրիկ Նորֆ Ուեսթը Երևան են ժամանել ապրիլի 8-ի երեկոյան: Պատմական հայրենիք կատարած առաջին այցելության առաջին օրը քույրերը շրջել են մայրաքաղաք Երևանով, այցելել պատմաշակութային վայրեր, հանդիպել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վարչապետի հետ հանդիպմանը նրանք հայտնել են, որ տպավորված են Հայաստանով և մարդկանց ջերմ վերաբերմունքով: Քույրերի խոսքով՝ իրենք երկար ժամանակ երազել են պատմական հայրենիք այցելելու մասին և երջանիկ են, որ գտնվում են իրենց երազանքի երկրում և տեղեկացրել, որ այժմ աշխատում են մայրենի լեզուն սովորելու ուղղությամբ:

Քարդաշյաններն ընդգծել են, որ այսուհետ ևս շարունակելու են ակտիվորեն պայքարել Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման համար և կարևորել այդ հարցի շուրջ համայն հայության համախմբման գործոնը:

Հայերեն Русский

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա