Հասարակական

Զարուհի Փոստանջյանը ԱԺ ամբիոնից ողջունեց Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան

1 րոպեի ընթերցում

Զարուհի  Փոստանջյանը  ԱԺ ամբիոնից  ողջունեց Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի ամբիոնից ողջունեց Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում իր ելույթի վերջում Փոստանջյանն անդրադարձավ նաև Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցին:

«Ես ողջունում եմ Քիմ Քարդաշյանի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում: Միայն իր կողմից այսպիսի ներկայությունն արդեն իսկ երեկ ամբողջ միջազգային մամուլը լցրեց այնպիսի հայտարարություններով, որ կա Հայաստանի Հանրապետություն, ուր նա այցելել է, և տեղի է ունեցել Ցեղասպանություն, որն ինքը դատապարտում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Փոստանջյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, արձագանքելով Փոստանջյանի ելույթին, կատակեց. «Բոլոր միացողներին խնդրում եմ բարձրաձայնել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում