Նոթր Դամի համալսարանում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

1 րոպեի ընթերցում

Նոթր Դամի համալսարանում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման բազմաբնույթ արարողություններ տեղի կունենան ԱՄՆ Ինդիանա նահանգի Նոթր Դամ համալսարանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով southbendtribune.com կայքը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համալսարանում կկազմակերպվի չորս արարողություն: Ապրիլի 20-ին համալսարանի լսարաններից մեկում կցուցադրվի ֆիմ, որը պատմում է Օսմայնան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած հայ ազնվական ընտանիքի մասին: «Վաղ ժամանակաշրջանի եկեղեցիների նահատակությունը և Հայոց ցեղասպանությունը» խորագրով դասախոսություն կկարդա Նոթր Դամի աստավածաբանության պրոֆեսոր Մաքսվել Ջոնսոնը: Հաջորդ օրը երեկոյան հայ քահանայի առաջնորդությամբ նախատեսվում է մոմավառություն:

Արարողությունները կշարունակվեն նաև Մեծ եղեռնի հիշատակի օրվանիցˋ ապրիլի 24-ից հետո: Ապրիլի 27-ին կցուցադրվի 100-րդ տարելիցի առնչությամբ նկարահանված մեկ այլ ֆիլմ՝«1915»-ը:

Լուսանկարը`wikipedia

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում