Իրավունք

Հունիսին Մինսկում տեղի կունենա Հայաստանի, Բելառուսի, ՌԴ-ի եւ Ղազախստանի գլխավոր դատախազների նիստը

1 րոպեի ընթերցում

Հունիսին Մինսկում տեղի կունենա Հայաստանի, Բելառուսի, ՌԴ-ի եւ Ղազախստանի գլխավոր դատախազների նիստը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Հայաստանի գլխավոր դատախազների համատեղ կոլեգիայի առաջին նիստը տեղի կունենա հունիսի 19-ին Մինսկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը: Նա հիշեցրել Է, որ անցած շաբաթ Մոսկվայում հանդիպել Է Ռուսաստանի իր պաշտոնակից Յուրի Չայկայի հետ:

«Այդ աշխատանքային հանդիպման ընթացքում ստեղծվել Է Բելառուսի, ՌԴ-ի, Ղազախստանի եւ Հայաստանի գլխավոր դատախազների մշտապես գործող կոլեգիա… Ընթացիկ տարվա հունիսի 19-ին Մինսկում տեղի կունենա այդ կոլեգիայի առաջին նիստը»,-ասել Է Կոնյուկը ապրիլի 9-ին Մինսկում պատասխանելով խորհրդարանի պատգամավորի հարցին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`wikipedia

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում