ԱԺ-ում Քիմ Քարդաշյանի մասնագետը Լևոն Մարտիրոսյանն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավորները խոսել են Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցի մասին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ Քիմ Քարդաշյանի այցի հետ կապված հատուկ վերաբերմունք չունի: Դիտարկմանը, թե նա միլիոնավոր երկրպագուներ ունի, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Դրա մասին հարցրեք Լևոն Մարտիրոսյանին, նա ձեր հարցերին մանրամասն կպատասխանի: Ազգային ժողովում Քիմ Քարդաշյանի մասնագետը Լևոն Մարտիրոսյանն է»:

Պատգամավորն այն կարծիքին է, որ հարկավոր է մաքսիմալ օգուտներ քաղել Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցից: «Այս պահը հարկավոր է օգտագործել, պետք է օգտագործել այն հանգամանքը, որ նա շատ ճանաչված է, կարող է խոսել Հայաստանի մասին, կարող է խոսել Հայոց ցեղասպանության մասին, իսկ դա նշանակում է, որ շատ մարդիկ, ովքեր նույնիսկ Հայաստանի տեղը չգիտեն, արդեն կիմանան Հայաստանի տեղը և նաև կիմանան Ցեղասպանության մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ Քիմ Քարդաշյանի արտաքինից զգում է, որ նա հայ է: Պատգամավորի խոսքով՝ հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե ինչ հեղինակություն ունի Քիմ Քարդաշյանը: «Ես հիմա չեմ խոսում այն մասին, թե ինչու է այդպես, բայց մենք 21-րդ դարում ենք ապրում, և փաստորեն 77 միլիոն մարդ նրան հետևում են, նրա հետևից գնում են, նրան երկրպագում են»,- նշեց Աճեմյանը:

Ամերիկահայ հայտնի հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանն ու իր ընտանիքը Հայաստան են ժամանել ապրիլի 8-ին: Քարդաշյաններին«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել են աղուհացով և ճանապարհել հյուրանոց:Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը ապրիլի 8-ին Հյուսիսային պողոտայում գտնվող «Պրովանս» ռեստորանում ընթրել է Քիմ Քարդաշյանի հետ: Ավելի վաղ, Լևոն Մարտիրոսյանը կատակել էր, թե պատրաստվում է դիմավորել Քիմ Քարդաշյանին և նրան ՀՀ ազգային ժողով բերել:

Հայերեն

ՀՀ վարչապետը պատարագի է մասնակցել

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին