ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգում Ցեղասպանությանը նվիրված միջոցառում է անցկացվել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգում Ցեղասպանությանը նվիրված միջոցառում է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի նահանգային պալատում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է իրականացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է 630wpro.com կայքը:

Միջոցառման ժամանակ նահանգային պալատի ներկայացուցիչ Քեթրին Ղազարյանը հայտնել է, որ պատրաստվում է ներկայացնել օրինագիծ, որը պաշտոնապես կճանաչի այն փաստը, որ ավելի քան մեկ միլիոն մարդ է զոհվել հարյուր տարի առաջ իրականացված ցեղասպանության հետևանքով: «Կարծում եմ, որ Ցեղասպանությունը չճանաչելը վատ նախադեպ կարող է լինել: Քանի որ երբ միլիոնավոր մարդիկ սպանվում են և նպատակը մի ողջ ցեղի ոչնչացումն է, մենք պետք է դա ճանաչենք, որպեսզի այլևս չկրկնվի»,- նշել է Ղազարյանը:

Նահանգապետ Ջինա Ռայմոնդոն իր ելույթի ժամանակ ևս փաստել է, որ Ցեղասպանության ճանաչումը կարևոր է հետագայում դրանք կանխարգելելու տեսանկյունից: «Մենք չենք կարող մոռանալ, քանի որ չենք կարող թույլ տալ նմանօրինակ դեպքերի կրկնությունը»,- ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում