Իզմիրցի իրավաբանները Ցեղասպանության համար ներողություն են խնդրել հայ ժողովրդից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գործունեություն ծավալող Ժամանակակից իրավաբանների միության Իզմիրի մասնաճյուղը հայ ժողովրդից ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, միությունն այս քայլն արել է ի հակակշիռ Իզմիրի փաստաբանների պալատի, որն ապրիլի 9-ին նախատեսում է քննարկում իրականացնել «Ընդդեմ Հայոց ցեղասպանության պնդումնների. վերջ հարյուր տարվա ստին» խորագրով:

Ի պատասխան փաստաբանների պալատի կողմից անցկացվելիք քննարկումների, որոնց հրավիրված են պետական քաղաքականությունն առաջ տանող ակադեմիկոսներ և խորհրդարանականներ, Ժամանակակից իրավաբանների միության Իզմիրի մասնաճյուղն իր տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ «հարյուր տարի առաջ Օսմանյան իշխանության ներքո հայերի դեմ «ասքոր» անվանման տակ ծրագրավորված և իրականացված գործողությունները ցեղասպանություն են»:

«Ցեղասպանությունը զանգվածային հանցագործություն է: Քննարկում կազմակերպելով «ցեղասպանությունը սուտ է» ասելը պարզապես ցեղասպանության հանցագործությունը և հանցագործության ապացույցները թաքցնելու փորձ է»,- նշվում է հայտարարության մեջ: Իրավաբանական միության անդամներն իրավամբ փաստել են, որ Ցեղասպանության ժխտմանը նվիրված քննարկում կազմակերպելու փոխարեն շատ ավելի լավ կլիներ, եթե Իզմիրի փաստաբանական պալատն ուսումնասիրեր և հրապարակեր, թե այդ տարիներին քանի հայ է սպանվել:

Դիմելով Ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականներ և իրավաբաններ Գրիգոր Զոհրապին, Գասպար Չերազին և Հարություն Շահրիկյանին` Իզմիրի մասնաճյուղի ներկայացուցիչները հայտարարել են. «Մենք` որպես իզմիրցի փաստաբաններ, թույլ չենք տա, որ ձեր և հայ ժողովրդի դեմ իրագործված հանցագործություններn անտեսվեն և Ցեղասպանությունը մոռացվի: Գրասենյակի անունից, որի անդամն ենք մենք, ներողություն ենք խնդրում հայ ժողովրդից»:

Հայերեն Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը