Հասարակական

ԱՄՆ-ի ազգային ռադիոն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի ազգային ռադիոն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների ազգային ռադիոն ապրիլի 8-ի առավոտյան ծրագրում Հայոց ցեղասպանության մասին յոթ րոպեանոց հաղորդում է պատրաստել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամերիկյան հանրային ռադիոյի տաղավարում հյուրընկալել են Օքսֆորդի համալսարանի Մերձավորարեւելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Յուջին Ռոգանին, ով նաև «Օսմանյան կայսրության անկումը» գրքի հեղինակն է:

Բանախոսը պատմական անդրադարձ է կատարել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության թեմային: «Դատական գործերի ժամանակ ներկայացված վկայությունների համաձայն՝ երիտթուրքերը բանավոր հրահանգներ են տվել բնաջնջել հայերին: Տեղահանությունների ժամանակ տղամարդկանց և կանանց առանձնացնում էին միմյանցից, տղամարդկանց՝ սպանում, իսկ կանանց՝ աքսորում այնպիսի պայմաններով վայրեր, որտեղ քչերը կարող էին գոյատևել»,- նշել է «Օսմանյան կայսրության անկումը» գրքի հեղինակը:

Առավոտյան ծրագրի հեղինակն իր զարմանքն ու ապշանքն է հայտնել, թե որքան մանրակրկիտ և անգամ գիտականորեն էր կանխամտածված հարյուր հազարավոր հայերի կոտորածը: Նշվել է, թե անվիճելի փաստ է, որ Հայոց ցեղասպանությունը նորագույն պատմության և 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում