Քաղաքականություն

Կիպրոսի Նախագահը Ծիծեռնակաբերդում կլինի ներկայացուցչական պատվիրակության հետ

1 րոպեի ընթերցում

Կիպրոսի Նախագահը Ծիծեռնակաբերդում կլինի ներկայացուցչական պատվիրակության հետ

ՆԻԿՈՍԻԱ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսին ապրիլի 22-25-ը Հայաստան այցելության ժամանակ կուղեկցեն նաեւ Կիպրոսի խորհրդարանի պատգամավորներն ու կիպրահայ համայնքի ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիպրոսի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանի գրասենյակից հայտնեցին, որ երկրի երեք խոշորագույն կուսակցությունների անդամները կուղեկցեն Նախագահին Ծիծեռնակաբերդում: «Հայաստանում ապրիլի 22-25-ը կայանալիք՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին կմասնակցեն նաեւ Կիպրոսի խորհրդարանի անդամ, «Տիսի» կուսակցության նախագահ եւ Կիպրոս-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ավերոդ Նոեֆիտուն, «Աքել» կուսակցության Նիկոսիայի շրջանիքարտուղար Ստեֆանոս Ստեֆանուն եւ Կիպրոսի ՏԻԿՈ կուսակցության նախկին նախագահ եւ խորհրդարանի նախկին նախագահ, այժմ խորհրդարանի անդամ Մարիոս Կարոյեանը»,- տեղեկացրեցին Նիկոսիայից:

Կիպրոսին Նախագահի հետ Հայաստան կժամանի նաեւ Կիպրոսի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում