1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Ռոդ Այլենդ նահանգի Հիլել համալսարանը ապրիլի 10-ին կոգեկոչի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Providence Journal կայքը, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողության բանախոսները կլինեն Ավստրիայում ծնված, Հոլոքոստը վերապրած պրոֆեսոր Ալբերտ Սիլվերստեյնը և Ցեղասպանագիտության կրթական ծրագրի Ռոդ Այլենդի մասնաճյուղի համանախագահներ Փաուլին Գեթցոյանը Էսթեր Քալաջյանը:
Արարողությունը բաց է հասարակության համար, իսկ դրան կհաջորդի ընթրիքը: