Միջազգային

Մոսկվայում մեկնարկում է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում մեկնարկում է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսվայում ապրիլի 8-ին մեկնարկում է Սիրիայի Արաբական Հանրապետության և Սիրիայի ընդդիմության պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, ընդդիմության ներկայացուցիչները երկօրյա հանդիպումներից և քննարկումներից հետո պատրաստել են միասնական փաստաթուղթ, որը կներկայացնեն սիրիական պատվիրակությանը:

Երկու պատվիրակությունների միջև բանակցություններին ներկա կլինի ռուսական կողմի ներկայացուցիչ, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Վիտալի Նամուքինը:

Ընդդիմության ներկայացուցիչներից Ֆաթեհ Ջամուսը բանակցությունների այս փուլը համարել է ավելի արդյունավետ, քան հունվարին կայացած բանակցությունները: «Հաշվի է առնվել նախկին փորձը, ուստի կազմվել է ընդհանուր փաստաթուղթ, որտեղ, մասնավորապես, նշվել է ճգնաժամի կարգավորման մեջ քաղաքացիական հասարակության դերի մասին: Ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպման յուրաքանչյուր անդամ կարող է դիտողություն անել փաստաթղթի վերաբերյալ»,- նշել է նա:

Մոսկվայում սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև հանդիպումներն ընթացել են նաև հունվարի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում: Հանդիպումների ընթացքում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները համաձայության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Սկզբունքների մեջ առաջնային էր Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում