Հասարակական

Ուրուգվայի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված քննարկում կկայանա

1 րոպեի ընթերցում

Ուրուգվայի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված քննարկում կկայանա

ՄՈՆՏԵՎԻԴԵՈ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ուրուգվայում կկազմակերպվեն քաղաքական, մշակութային եւ հոգեւոր միջոցառումներ, որոնց շրջանակում ոչ միայն կոգեկոչվեն անմեղ նահատակները, այլեւ կդատապարտվի Հայոց ցեղասպանությունն ու մարդկության դեմ հանցագործությունները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Ուրուգվայի հանձնախմբից տեղեկացրին, որ ապրիլի 15-ին Ուրուգվայի ներկայացուցիչների պալատում տեղի կունենա արտահերթ նստաշրջան եւ կքննարկվի Հայոց ցեղասպանության եւ ընդհանրապես մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման անհրաժեշտությունը:

Ապրիլի 23-ին Ուրուգվայի մայրաքաղաքի «Անկախության» հրապարակում տեղի կունենա ոգեկոչման արարողություն, իսկ ապրիլի 24-ին ոգեկոչման արարողություններին եւ պատարագին կհաջորդի դասական համերգը: Նախատեսվում է, որ ապրիլի 25-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լուսանկարների ցուցադրություն, իսկ ապրիլի 16-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ կրկին կկայանա ոգեկոչման արարողություն եւ պատարագ:

Ուրուգվայն աշխարհում առաջին պետությունն է, որ ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում