Օրորոցայինը փրկել է երեխային թուրքից. մի երեխայի կյանքի պատմություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մոր կիսաձայն օրորոցային երգերը վերադարձրել են իր գողացված մանկիկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատմությունը ներկայացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը` վկայակոչելով «Կարմիր խաչի տեղեկագիր-ը` գրված 1919 թ-ի օգոստոսի 18-ին: «Թուրքական կառավարության կողմից դեպի արաբական անապատ մեկ միլիոն հայերի աքսորի ժամանակ, թուրքերը սովորություն ունեին ճանապարհից առևանգել երեխաների, կանանց:Չորս տարի առաջ մի հայ մայր իր փոքրիկ, գեղեցիկ, երեք տարեկան դստեր հետ հազիվհազ անցնում էր Հալեպի փողոցներով: Մի թուրք, դուրս վազելով իր տնից, ճանկեց երեխային, մինչդեռ գաղթականներին հսկող զինվորները, ստիպեցին երեխայի մորը շարունակելու ճանապարհը: Նախորդ ամիս մայրը վերադարձավ անապատից` փնտրելով իր փոքրիկին: Վերջինիս նա գտավ մի թուրքի տանը և պահանջեց նրան, բայց փոքրիկ աղջիկը, որն արդեն 7 տարեկան էր, չճանաչեց իր մայրիկին, իսկ թուրքը մերժեց հայ մոր պահանջը:

Այնուհետև խեղճ կինը դիմեց Ամերիկյան կարմիր խաչին, որը բրիտանական բանակի աջակցությամբ միջոցներ էր ձեռնարկում վերադարձնելու բոլոր գողացված և կորած երեխաներին: Նրանք բերեցին կորցրած աղջկան Կարմիր խաչի ապաստարան, և նրան վերադարձնելուն ուղղված երկու կողմերի պահանջները հայտնվեցին Կարմիր խաչի հովանավորության տակ գտնվող որբանոցի ղեկավարի սեղանին:

Հազարավոր տարիներ առաջ Սողոմոնն ունեցել է նմանատիպ մի հայց, երբ երկու մայրերը պահանջում էին նույն երեխային: Խնդիրը լուծելու համար Սողոմոնը հրամայեց մի զինվորի բաժանել երեխային երկու մասի` յուրաքանչյուր կնոջը մեկական մասը տալով: Այս ամենից հետո իսկական մայրը հրաժարվեց երեխայից` փրկելու համար վերջինիս կյանքը: Իմաստուն միապետն անմիջապես տվեց երեխային այն կնոջը, որը պատրաստ էր հրաժարվել երեխայից` փրկելու համար նրա կյանքը:

Կարմիր խաչի սպան չէր օգտագործում այսպիսի դրամատիկ մեթոդներ, բայց նա ստացավ լավագույն արդյունքը: Նա փորձեց այլ ձևով պարզել երեխայի ինքնությունը: Նա ստիպեց կնոջը երգել որոշ հին օրորոցայիններ, որ նա երգել է իր երեխայի համար: Եվ երբ մայրն սկսեց երգել, երեխան ճանաչեց և՛ ձայնը, և՛ երգերը:

«Սողոմոնը վերադարձել է մեզ մոտ». սա էր հայ գաղթականների վճիռը»:

Հայերեն Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը