Պատրիկ Ֆիորին «France 2» հեռուստաալիքով պատմել է Ցեղասպանությունը վերապրած իր ընտանիքի պատմությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին «France 2» հեռուստատեսության եթերում խոսել է իր մանկության հիշողությունների և Հայոց ցեցասպանության մասին:«Փարիզի աստվածամոև տաճար» հայտնի մյուզիքլում Ֆեբուսի դերով համաշխարհային ճանաչում ստացած Պատրիկ Ֆիորիի իրական ազգանունը Շուշայանն է: Նա ֆրանսիական հեռուստաալիքի եթերում պատմել էր իր հայկական արմատների մասին:

«Ես էլ եմ Ցեղասպանություն վերապրած: Հորս երկար ժամանակ պահանջվեց, մինչև նա պատմեց մեզ դրա մասին, քանի որ չէր ուզում ցավ պատճառել մեզ: Այդ ժամանակ ես 13-14 տարեկան էի: Դրանից առաջ մեր տանը այդ թեմայի վերաբերյալ արգելք էր դրված: Սակայն, մի օր ես պահանջեցի բացատրել եղելությունը: Նա ինձ ասաց, որ մի գյուղում ընտանիք կար, որի մասին մոռացել էին գյուղում հայերին կոտորողները: Այդ տան բոլոր անդամները աղոթում էին՝ սպասելով, որ իրենց տուն էլ են մտնելու: Սակայն իրենց մասին մոռացել էին, և դա Շուշանյանների ընտանիքն էր», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ֆրանսիական Non-Stop People պարբերականը, ասել է Պատրիկ Ֆիորին:

Երգիչ, երգահան Պատրիկ Ֆիորին ծնվել է 1969թ. Մարսելում: Հայրը` Ժակ Շուշայանն է, մայրը` կորսիկուհի Մարիա-Անտուանետ Ֆիորին: 12 տարեկան հասակում խաղացել է մյուզիքլում: 17 տարեկանում թողարկել է «Ստեֆանի» սինգլը: 1993թ. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրել է Ֆրանսիան, ուր «Մամա Կորսիկա» երգով գրավել է 4-րդ տեղը: 1994թ. թողարկել է առաջին ալբոմը: 1997թ. երգել է «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որը 1999թ. ընտրվել է որպես «Տարվա լավագույն մյուզիքլ», իսկ «Belle» երգը դարձել է «Տարվա երգ»: Համագործակցել է շատ նշանավոր երաժիշտների հետ: Հյուրախաղերով մի քանի անգամ եղել է Երևանում:

Հայերեն English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը