«Աստղային պատերազմների» բոլոր վեց ֆիլմերի թվային տարբերակները վաճառքի կհանվեն ապրիլի 10-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատեւ եւ բարդ բանակցություններից հետո Հոլիվուդի երեք ստուդիաներ համաձայնության են հասել «Աստղային պատերազմներ» սերիայի վեց ֆիլմերը բարձր հստակության թվային տարբերակով (Digital HD) թողարկելու շուրջը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Կալիֆոռնիայի զանգվածային լրատվամիջոցները:

«Ապրիլի 10-ից կուլտային կինոպատման կինոնկարները կարելի կլինի ձեռք բերել թվային ձեւաչափերի բազմաթիվ մատակարարների՝ iTunes-ի, Google Play-ի, Amazon-ի, PlayStation Store-ի, Vudu-ի միջոցով,- հաղորդել Է Variety հանդեսը:- Դա հնարավոր Է դարձել այն փոխզիջման շնորհիվ, որին հասել են բոլոր վեց կինոնկարներն ստեղծած ընկերությունները՝ «Ուոլտ Դիսնեյ Ստուդիոսը», «Քսաներորդ դար Ֆոլսը» եւ «Լուկասֆիլմը»:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ակցիան նվիրված Է ընթացիկ տարվա դեկտեմբերի 18-ին հերոսապատման յոթերորդ ժապավենի՝ «Աստղային պատերազմներ: Էպիզոդ VII. Ուժի զարթոնքը» ֆիլմի Էկրան բարձրանալուն: Ֆիլմի ռեժիսոր Ջեֆրի Աբրամսն այժմ ավարտում Է համակարգչային գրաֆիկան: Կինոնկարի իրավունքները պատկանում են «Ուոլտ Դիսնեյին»:

Լուսանկարը` AP Photo Lucasfilm/Twentieth Century Fox

Հայերեն Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը