Քաղաքականություն

ԱԺ-ն Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծ կքննարկի

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծ կքննարկի

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կքննարկի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծ:ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ներկայացնելով ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգը, հայտնեց, որ ապրիլի 7-ին կայացած արտահերթ նիստում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծը նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելուն: «Ավելացնեմ, որ հայտարարությունը մենք կքննարկենք ընթացքի մեջ գտնվող հարցից անմիջապես հետո: Հայտարարության տեքստին կարող են միանալ նաև մյուս պատգամավորները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Սահակյանը:

Նախագծի հեղինակներն են ԱԺ արտաքին հարաբերությունների մշատական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում