«Twin Peaks»-ի ստեղծող Դեվիդ Լինչը հրաժարվել է մասնակցել սերիալի նոր եթերաշրջանի ստեղծմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Twin Peaks» սերիալի ստեղծողներից Դեվիդ Լինչը հայտարարել է, որ չի մասնակցելու սերիալի նոր եթերաշրջանի սցենարի ստեղծմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով gazeta.ru կայքը, այս մասին ռեժիսորը գրել է թվիթերյան իր էջում:

«Այս հանգստյան օրերին ես զանգահարել եմ դերասաններին, որպեսզի ասեմ, որ ես չեմ մասնակցելու նախագծին»,-նշվում է հաղորդագրության մեջ: Լինչի խոսքով՝ սցենարի ստեղծման վրա բավարար միջոցներ չեն հատկացվել:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ դերասան Քայլ Մակլախլենն իսկապես վերադառնում է նոր «Twin Peaks» սերիալ: Այս տեղեկատվությունը հաստատել էր Showtime-ի նախագահ Դեվիդ Նեվինսը: Օրիգինալ «Twin Peaks» -ում Մաքլախլենը խաղացել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Դեյլ Քուփերի դերը: Ենթադրվում է, որ «Twin Peaks»-ի աշխատանքները կսկսվեն 2015 թվականին, իսկ պրեմիերան նախատեսված է 2016 թվականին:

Լուսանկարը`theredlist.com

Հայերեն Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը