Մշակույթ

Հայագետը հայկական հուշարձանների ցանկագրման անհրաժեշտություն է տեսնում

3 րոպեի ընթերցում

Հայագետը հայկական հուշարձանների ցանկագրման անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանն աշխարհում առկա հայկական հուշարձանների ցանկագրման անհրաժեշտություն է տեսնում: «Մեր պատմության ընթացքում մեզ բաժին հասած ժառանգության ամենաստվար հատվածը հենց նյութական ժառանգությունն է. մեր պատմամշակութային հուշարձանները: Սակայն, առ այսօր մենք ոչ պետական, ոչ սփյուռքի մակարդակով չունենք գոնե հասարակ ցանկագրություն մեր պատմամշակութային արժեքների վերաբերյալ, թե արդյոք ամբողջ աշխարհում հայ շինարարը ինչ շինություններ է կառուցել և դրանցից որոնք են կանգուն մնացել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ ապրիլի 6-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց հուշարձանագետը և հավելեց, որ առկա են առանձին տարածքների վերաբերյալ ուսումնասիրություններ, սակայն դա բավարար չէ:

Նա նշեց, որ խիստ մոտավոր տվյալներով մինչև 1915թվականն Արևմտյան Հայաստանում եղել է մոտ 180 հազար հայկական պատմամշակութային հուշարձան, որոնցից 96-97 տոկոսը ոչնչացվել է: «Ադրբեջանի իշխանությունները 1998-2006թվականների ընթացքում մշակութային եղեռն իրականացրեցին հայկական 27 հազար պատմամշակութային հուշարձանների նկատմամբ, որոնք հիմնահատակ ավերվեցին: Վրաստանում հայկական պատմամշակութային հուշարձանները փորձում են վերածել վրացականի. հայկական եկեղեցիներից հանվում են հայկական արձանագրությունները` դրանց տեղը տեղադրելով վրացականը»,-արձանագրեց Արգամ Այվազյանը և հավելեց, որ մեր հարևաններից միակ երկիրը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որտեղ հայկական պատմամշակությանի հուշարձանները ոչ միայն պահպանվում, այլև վերականգնվում են: «Իրանի Իսլամական Հանրապետությունը մոտ 6-7 հայկական հուշարձան է վերականգնել 1960թվականներից ի վեր, որոնցից 3-ը իրենց նախաձեռնությամբ ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»,-պարզաբանեց Այվազյանը:

Անդրադառնալով Հայաստանում հուշարձանների պահպանման խնդիրներին`նախիջևանագետը նկատեց, որ ներկայումս պատմական հուշարձանների վերականգնումն իրականացնում են ոչ մասնագիտական կազմակերպությունները, ինչն անընդունելի է: «Ամեն շինարար չի կարող վերականգնել պատմական հուշարձան: Հայաստանում գտնվող պատմական հուշարձանների զգալի մասը խիստ վթարային վիճակում են, և ես կարծում եմ, որ դրանք սկզբում պետք է ամրակայվեն, որից հետո ամբողջական վերկանգնվեն, այլ ոչ թե հակառակը»,-շեշտեց հուշարձանագետը և հավելեց, որ Հայաստանում ներկա դրությամբ առկա է 24 հազար պատմամշակութային հուշարձան, որոնց մի մասը պետությունը օգտագործման համար հանձնել է եկեղեցուն:

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Մշակույթ

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Մշակույթ

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում