Ապրիլի 7-ը սգո օր է հայտարարված Սախալինում եւ Պրիմորիեում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 7-ը Սախալինում եւ Պրիմորիեում սգո օր է հայտարարված Օխոտի ծովում «Դալնի Վոստոկ» ձկնորսանավի կործանման հետեւանքով զոհվածների հիշատակին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Դալնի Վոստոկ» մեծ ինքնավար ձկնորսանավը լույս ապրիլի 2-ի գիշերը խորտակվել է Օխոտի ծովի ջրատարածքում: Նավի վրա եղել են 132 ձկնորսներ (այդ թվում՝ 54 օտարերկրացի): Փրկարարները սառցաջրից դուրս են բերել 119 հոգու: Նրանցից 56-ը զոհվել են, մնացածները լուրջ վնասվածքներ են ստացել: 13 նավաստիների ճակատագիրն անհայտ է մնում:
Ողբերգության հնարավոր պատճառների թվում նշում են մարդկային գործոնը, հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:
«Ապրիլի 7-ին փրկված նավաստիներին եւ զոհվածների մարմինները կտեղափոխեն ափ՝ նախ Կորսակով նավահանգիստ, իսկ այնուհետեւ՝ Յուժնո-Սախալինսկ: Սգո օր հայտարարելու որոշումը Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Միկլուշեւսկին ընդունել է Սախալինի մարզի ղեկավարի հետ համատեղ»,- ասված է Պրիմորիեի վարչակազմի հաղորդագրության մեջ:
Լուսանկարը` AP