«Նոր գիրք»-2/10. «Վինի Փու արջուկը» նոր տարբերակով հասանելի է փոքրիկներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած մի շարք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Մանկական գրականություն

Ալան Ալեքսանդր Միլն, «Վինի Փու արջուկը»

Վիպակի առաջին հրատարակությունից ի վեր Վինի Փու արջուկի և նրա փոքրիկ բարեկամների մասին Ա. Ա. Միլնի պատմությունները դարձել են մանուկ ընթերցողների և նրանց ծնողների սիրելի հերոսները: Գրքում զետեղված են Է. Հ. Շեփարդի բնօրինակ գծանկարների գունավորված տարբերակները: Հերոսների նախատիպերը Ա. Ա. Միլնի որդու՝ Քրիսթոֆեր Ռոբինի իրական խաղալիքներն են: Նրանց հետաքրքիր արկածները տեղի են ունենում Էշդաունի անտառում, որտեղ ապրում էր Քրիսթոֆեր Ռոբինը ծնողների հետ: Շեփարդը սիրով է վերստեղծել հինավուրց անտառն ու խաղալիք գազաններին: Գծանկարներում պատկերված վայրերն այսօր էլ կարելի է տեսնել Անգլիայում: Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

Քրեստոմատիա

Հայոց բանահյուսություն: Հնադար և միջնադար

Բանահյուսության մեջ արտացոլված են տվյալ ժողովրդի ազգային յուրահատկությունները: Գրքում ընդգրկված են հայոց բանահյուսության հատընտիր նմուշներ՝ հեքիաթներ, առասպելներ, առակներ, ժողովրդական խաղիկներ, հայրեններ, հանելուկներ, առած-ասացվածքներ, «Սասունցի Դավիթ» էպոսը (չորս ճյուղերը): Խմբագիր՝ Դավիթ Գասպարյան: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը