ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ավարտին է մոտենում հեղինակավոր շախմատի «Աէրոֆլոտ»-ի բաց մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ:
Նախավերջին տուրում Տիգրան Պետրոսյանը, ով հանդես է գալիս A խմբում, պարտվել է, իսկ Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղացել: B խմբում Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը 8-րդ տուրում ոչ-ոքի են խաղացել, իսկ Էլինա Դանիելյանը հաղթել է: C խմբում Հայաստանի շախմատիստներից Արթուր Ղարագյոզյանը հաղթել է, իսկ Աշոտ Փարվանյանը` պարտվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս տուրից հետո Պետրոսյանը նահանջել է` զբաղեցնելով 26-րդ տեղը, իսկ Գաբուզյանը 21-րդն է: B խմբում Քոթանջյանը շարունակում է մնալ առաջատարների թվում: C խմբում Արթուր Ղարագյոզյանը 6-րդ տեղում է: