«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը կցուցադրվի Սփյուռքի տարբեր համայնքներում

1 րոպեի ընթերցում

«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը կցուցադրվի Սփյուռքի  տարբեր  համայնքներում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ապրիլի 5-16-ը Գերմանիայի Բեռլին, Մյունխեն, Աշաֆենբուրգ, Քյոլն, Նիդերլանդների Ալմելո, Բելգիայի Բրյուսել և Լիեժ, Ֆրանսիայի Մարսել, Դեսին և Սենտ Էտիեն քաղաքներում կցուցադրվի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը, որի ցուցադրմանը ներկա կգտնվի ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆիլմի բեմադրող ռեժիսորներն են Արտակ Իգիթյանն ու Վահան Ստեփանյանը,սցենարիստները` Արմեն և Արեն Վաթյանները, օպերատորը ՌուբենՇահբազյանցն է, իսկ բեմադրող նկարիչը` Գագիկ Բաբայանը:

Երաժշտությունը գրելէ Հայկ Հակոբյանը (Հայկոն):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում