Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն է տեղի ունեցել Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում ապրիլի 2-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրության բացման պաշտոնական արարողությունը՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի և հուշահամալիրի նախագահ Էրիկ դը Ռոթշիլդի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախքան պաշտոնական բացումը, դեսպան Չիտեչյանը հուշահամալիրի ղեկավարության հետ շրջել է ցուցասրահներով՝ ցուցադրության պատասխանատուներ, պատմաբան Իվ Տերնոնի և Կլեր Մուրադյանի ուղեկցությամբ: Այնուհետև հուշահամալիրի ամֆիթատրոնում մեկնարկել է բացման արարողությունը, որին ներկա են եղել ֆրանսիացի քաղաքական գործիչներ, հետազոտողներ, լրագրողներ և հարյուրավոր հյուրեր: Բացման խոսքով հանդես են եկել դեսպան Չիտեչյանը, Էրիկ դե Ռոթշիլդը, Իվ Տերնոնը և Կլեր Մուրադյանը:

Իր խոսքում դեսպան Չիտեչյանն ընդգծել է բացառիկ ցուցադրության կարևորությունը՝ նախաձեռնության համար շնորհակալություն հայտնելով Հոլոքոստի հուշահամալիրի նախագահին և ցուցադրության պատասխանատու հետազոտողներին: Դեսպանն առանձնահատուկ արժևորել է Հոլոքոստի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին տարիներին հաստատված համագործակցությունը` գոհունակությամբ հայտնելով, որ մոտ ապագայում երկու հաստատությունների միջև հարաբերություններն էլ ավելի կխորանան՝ համագործակցության պայմանագրի կնքմամբ:

«Մեր պայքարը քաղաքակրթական պայքար է: Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ այս աշխարհում մարդու առաքելությունը վայրագություններ իրականացնելու մեջ չէ: Մեր պայքարն ուղղված է մարդու պատկերի և առաքելության խեղաթյուրման դեմ: Պայքար, որի նպատակն է պաշտպանել մարդկային էությունն ու արժանապատվությունը», - ավարտել է իր խոսքը դեսպանը:

Բացման արարողության պաշտոնական մասի ավարտից հետո ցուցադրվել են Ավրորա Մարդիգանյանի «Խոշտանգված Հայաստան» գրքի հիման վրա 1919թ. նկարահանված «Հոգիների աճուրդ» և պատմավավերագրական «Ցեղասպանության որբեր» ֆիլմերը: Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրությունը Հոլոքոստի հուշահամալիրում կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը:

Հայերեն English Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը