Կոլորադոյում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար կկանգնեցվի

1 րոպեի ընթերցում

ԴԵՆՎԵՐ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոլորադո նահանգի հայ համայնքը համակարգող կազմակերպությունը հրապարակել է ապրիլին կայանալիք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների ցանկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Արսպարեզ» պարբերականը, ոգեկոչման արարողություններին է միացել Կոլորադոյի նահանգապետ Ջոն Հիքենլուփերը:

«2013 թվականին Կոլորադոյի գլխավոր ասամբլեան և ես թույլատրեցինք հայկական խաչքարի տեղադրումը նահանգի մայրաքաղաքումˋ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի: Մենք անհամբերութամբ սպասում են ապրիլի 24-ինˋ այդ գեղեցիկ հուշարձանի բացման արարողությանը»,- նշել է նա:

Պարբերականը տեղեկացնում է, որ մինչ ապրիլի 24-ը դասախոսություններ կընթերցվեն Հայոց ցեղասպանության և Թուրքիայում փրկված հայկական ժառանգության մասին:

Ոգեկոչման արարողություններ տեղի կունենան նաև ապրիլից հետո: Սեպտեմբերին սպասվում է «Կոլորադո, մենք շնորհակալ ենք» երեկույթը, իսկ դեկտեմբերին կկայանա արարողությունˋ նվիրված Ջուղայի հայկական գերեզմանոցի ավերածությունների 10-րդ տարելիցին:

Հայերեն English

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանն աշխարհի առաջնությունից մեծ սպասելիքներ ունի

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան