Թումոյում անցկացվելիք Երաժշտական համաժողովին կմիանան Տիգրան Մանսուրյանն ու Տիգրան Համասյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին կայանալիք Երաժշտական համաժողովին կմիանան նաև Տիգրան Մանսուրյանն ու Տիգրան Համասյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո» կենտրոնից: System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանի գլխավորությամբ անցկացվող հանդիպման ժամանակ տեղի կունենան քննարկումներ հայկական երաժշտության ինքնության և տարբեր մոտեցումների մասին: Երաժիշտները կներկայացնեն հայկական հատկանշական կատարումներ, որոնց կհաջորդեն հարց ու պատասխան քննարկումներ:

Երաժշտական հանդիպմանը զուգահեռ կընթանա նաև HIVE ճարտարագիտության առաջնորդների համաժողովը: Միջոցառմանը ներկա կլինեն այնպիսի խոսնակներ, ինչպիսիք են Թումոյի խորհրդի անդամ, Twitter-ի նախկին փոխտնօրեն Րաֆֆի Գրիգորյանը, Reddit ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը և ՏՏ ոլորտի այլ նշանավոր մասնագետներ: Միջոցառումը կմիավորի ճարտարագետների և ծրագրավորողների՝ միտում ունենալով քննարկումների, դասախոսությունների և անձնական հանդիպումների միջոցով կատարել փորձի փոխանակում ոլորտի առաջնորդների և տեղացի մասնագետների միջև: Համաժողովի անցկացումը հովանավորում է Հովնանյան հիմնադրամը:

Երկու միջոցառումների մասնակիցները հնարավորություն կունենան շփվելու միմյանց հետ ընդմիջման ընթացքում՝ խթանելով Թումոյի գաղափարներից մեկը՝ արվեստի և տեխնոլոգիաների հատումը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում