Ֆրանսիական ամսագիրը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» պարբերականի «Histoire» ամսագրի ապրիլյան համարում հրապարակվել է Հայոց ցեղասպանությունը նվիրված ծավալուն հոդված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, «Հայաստան. մոռացված ցեղասպանություն» վերնագրով հոդվածը, որը հեղինակել է ֆրանսահայ պատմաբան Միքայել Նիշանյանը, մանրամասնորեն ներկայացնում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակագրությունը, դրան նախորդող համիդյան ջարդերը և ցեղասպանության հիմքում ընկած թուրք ազգայնական գաղափարախոսության առաջխաղացումը:

Հոդվածի «Մեկդարյա ժխտողականություն» բաժնում առանձին անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը հաջորդած և ներկայումս շարունակվող թուրքական իշխանությունների ժխտողականության քաղաքականությանը` որպես դրա ցայտուն օրինակ նշելով Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի օրվա փոփոխությունը, որը սակայն, ըստ հեղինակի, հակառակ թուրք ղեկավարության սպասելիքների, արդյունք չտվեց միջազգային հանրության ուշադրությունը շեղելու հարցում:

Ամսագրի էջերում զուգահեռաբար ներկայացված են Ֆրանսիայում վերջին ամիսներին Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված բազմաթիվ աշխատությունները և ապրիլին կայանալիք խոշոր ցուցադրությունները:

Հայերեն English

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանն աշխարհի առաջնությունից մեծ սպասելիքներ ունի

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան