Մշակույթ

Մեխիկոյում հնչել է Տիգրան Մանսուրյանի` Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ը

1 րոպեի ընթերցում

Մեխիկոյում հնչել է Տիգրան Մանսուրյանի` Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում ՀՀ դեսպանության և Մեխիկոյի ամենամյա «Պատմական կենտրոնի» փառատոնի նախաձեռնությամբ Մեխիկոյի Գեղարվեստների պալատում մարտի 31-ին կայացել է մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ի ամերիկյան բեմելը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգին ներկա են եղել մաեստրո Տիգրան Մանսուրյանը, Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Մեխիկոյի ամենամյա «Պատմական կենտրոնի» փառատոնի շրջանակներում մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունը կատարվել է երկրի գլխավոր՝ «Միներիա» նվագախմբի և «Վոկալիս» երգչախմբի կողմից՝ Հայաստանից հատուկ հրավիրված դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Երեկոյի առաջին մասում ելույթ է ունեցել նաև աշխարհահռչակ հայազգի ալտիստ Քիմ Քաշքաշյանը՝ Կոմիտասի և Բրիթթենի կատարումներով: Համերգն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և լայնորեն լուսաբանվել մեքսիկական մամուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում